
Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել չինական զենիթա-հրթիռային համալիրներից

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար և Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլևը Թուրքիային կոչ է արել ձեռք բերել հակահրթիռային պաշտպանության այնպիսի համակարգ, որը համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի համակարգերի հետ:
Գեներալի խոսքերով՝ իր մտահոգությունը կապված է նրա հետ, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամներն ընդունեն այնպիսի որոշումներ, որոնք կհամապատասխանեն դաշինքի հավաքական պաշտպանությանը և ընտրեն այնպիսի տեխնիկա, որը համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի մյուս համակարգերի հետ:
Դրա հետ մեկտեղ Բրիդլևն ընդգծել է, որ ընտրության իրավունքը պատկանում է Թուրքիային՝ հավելելով, որ ցանկանում է, որ Թուրքիան ձեռք բերի ՆԱՏՕ-ի հետ ամբողջովին համատեղելի և ՆԱՏՕ-ի հնարավորություններին համապատասխան համակարգեր: