Բաժիններ՝

Աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշները՝ ըստ Forbes-ի

Forbes պարբերականը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշների ցանկը: Մեծ առավելությամբ առաջատար է ճանաչվել Թիմ Կուկի Apple ապրանքանիշը, որը գնահատվել է 104.3 միլիարդ դոլար:  Երկրորդ տեղը զբաղեցրել է Microsoft կորպորացիան, որը գնահատվել է գրեթե կրկնակի պակաս՝ 56.7 միլիարդ դոլար:

Երրորդ տեղում է Coca-Cola ընկերությունը՝ 54.9 միլիարդ դոլար: Apple-ից ու Microsoft-ից բացի, առաջին տասնյակում են ընդգրկվել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի ևս 4 ընկերություն:  Մասնավորապես, 4-րդ տեղում է IBM կորպորացան՝ 50.7 միլիարդ դոլար, իսկ 5-րդ տեղում՝ Google-ը՝ 47.3 միլիարդ դոլար:

8-րդ և 9-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Intel-ը և Samsung-ը՝ 30.9 և 29.5 միլիարդ դոլար: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև McDonalds արագ սննդի ռեստորանների ցանցը (6-րդ տեղ, 39.4 միլիարդ դոլար),  General Electric բազմաճյուղ կորպորացիան (7-րդ տեղ, 34.2 միլիարդ) և  Louis Vuitton նորաձևության տունը (10-րդ տեղ, 28.4 միլիարդ դոլար):

Նշվում է, որ մեկ տարի առաջ նույն պատկերն էր տիրում առաջատար եռյակում, սակայն այն ժամանակվա թվերն ավելի համեստ էին. Apple – 87 միլիարդ դոլար, Microsoft – 55 միլիարդ դոլար, Coca-Cola – 50 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս