Բաժիններ՝

ԱՄՆ-ը չպետք է խուսափի գաղտնալսումներին առնչվող հարցերին պատասխանելուց. Չինաստանի ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չխուսափել ոչ վաղ անցյալում բռնկված մասշտաբային գաղտնալսումների սկանդալին առնչվող հարցերին պատասխանելուց: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չպետք է խուսափի համաշխարհային ինտերնետը գաղտնալսելու գործունեության վերաբերյալ հարցերին պատասխանելուց: Լեյը հավելել է, որ Չինաստանը տառապում է ցանցահենների հարձակումներից, իսկ Չինաստանի կառավարությունը հետևողականորեն հանդես է գալիս նրանց գործողությունների դեմ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը շարունակ Չինաստանի կառավարությանը մեղադրում է ԱՄՆ-ի դեմ տնտեսական կիբեր լրտեսություն իրականացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930