Իրանի արտգործնախարարն այսօր Ժնևում հանդիպելու է Լախդար Բրահիմիի հետ

Iran.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Ժնևում հանդիպելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են սիրիական ճգնաժամն ու թուրքական իշխանությունների հետ Զարիֆի վարած բանակցությունների արդյունքները:

Մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ իր հանդիպումը՝ Զարիֆն ընդգծել է, որ դա երկու երկրների արտգործնախարարների կողմից Փարիզում հանդիպելու առաջին դեպքն էր վերջին 7 տարվա համար:

Զարիֆը հավելել է, որ Ֆաբիուսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի միջուկային ծրագրի հարցը և Սիրիական ճգնաժամը: Զարիֆի խոսքերով՝ երկու կողմն էլ հասել են երկկողմ մի շարք հարցերի շուրջ «գործնական լուծման»:

Այսօր Ժնևում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը, որն ավարտվելու է վաղը:

Տեսանյութեր

Լրահոս