 
                        Լավրովն ու Էշթոնը Բրյուսելում կհանդիպեն դեկտեմբերի 16-ին
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 16-ին Բրյուսելում հանդիպելու է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը:
Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպման ժամանակ Էշթոնն ու Լավրովը քննարկելու են ԵՄ-ի ու Ռուսաստանի երկկողմանի հարաբերությունների հարցը և միջազգային քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Լավրովի ու Էշթոնի վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի շրջանակներում: Այդ ժամանակ կողմերը քննարկել էին մի շարք հարցեր, այդ թվում նաև վիզային ռեժիմի հարցը:
Ուշացկասը սրանից առաջ հայտարարել է, թե Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովն անցկացվելու է 2014 թվականի հունվարին, Բրյուսելում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        