Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը համաձայնվել է Մոսկվայում խորհրդակցություններ անցկացնելուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները համաձայնվել են Մոսկվայում ոչ պաշտոնական շփումներին՝ կապված Սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի նախապատրաստության հետ:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքի գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչ Միխայիլ Բոգդանովը, ով երեկ մի շարք հանդիպումներ է անցկացրել Ժնևում: Նա մասնավորապես հանդիպումներ է ունեցել սիրիական ընդդիմության առաջնորդների, ինչպես նաև Սիրիայի քրդերի ղեկավար Սալեհ Մուսլիմի հետ:

Բոգդանովն ընդգծել է, որ այդ հանդիպումներում բարձր է գնահատվել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ կապված «Ժնև 2» կոնֆերանսի նախապատրաստության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930