 
                        Ժնևում մեկնարկում է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլը
 
                                    Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ժնևում մեկնարկում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը, որն ավարտվելու է վաղը:
Իրանական կողմը հուսով է, որ բանակցային այս փուլում կհաջողվի «Վեցյակի» հետ հանգել փոխզիջումային որոշման, սակայն դրա համար պահանջվում է, որ «Վեցյակը» ցուցաբերի քաղաքական կամք: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին: Բանակցություններում իրանական կողմը ներկայացնելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների նախորդ փուլը Ժնևում տեղի է ունեցել հոկտեմբերի 15-16-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        