
Հնդկաստանում կառուցվել է աշխարհի ամենաերկար երկաթուղային կառամատույցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի հյուսիսային հատվածում գտնվող Ուտտար-Պրադեշ նահանգի Գորակխպուր քաղաքի կայարանում կառուցվել է աշխարհի ամենաերկար երկաթուղային կառամատույցը:
Դրա երկարությունը կազմել է 1366 մետր: Հարթակում կարող է կանգ առնել միանգամից երկու գնացք՝ բաղկացած 26-ական վագոնից: Նշվում է, որ այդպիսի հարթակն անհրաժեշտ է եղել մեծ բնակչությամբ այդ քաղաքի համար:
Ցայժմ աշխարհի ամենաերկար երկաթուղային կառամատույցը գտնվում էր դարձյալ Հնդկաստանում՝ Արևմտյան Բենգալիայում, դրա երկարությունը կազմում էր 1072 մետր: Երրորդ տեղում է Չիկագոյի State Street Centre կայարանի կառամատույցը, որի երկարությունը կազմում է 1067 մետր: