Նեթանյահուն ԱՄՆ-ին կոչ է արել ոչ միայն չթուլացնել, այլև՝ խստացնել Իրանի հանդեպ պատժամիջոցները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպման ժամանակ Նեթանյահուն ԱՄՆ-ին կոչ է արել պահպանել և անգամ խստացնել Թեհրանի հանդեպ սահմանած պատժամիջոցները.

«Թեհրանի նկատմամբ գործադրվող ճնշումը պետք է պահպանվի նույն մակարդակով և անգամ խստացվ, քանի որ նրանք (Իրանը) ընդլայնում են ուրանի հարստացման ուղղությամբ իրենց ջանքերը: Կարծում եմ, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմի ինտենսիվ ճնշման շնորհիվ հնարավոր կլինի հասնել Իրանի կողմից սեփական միջուկային ծրագրի լիովին կասեցմանը»:

Նշվում է, որ նոյեմբերի 7-8-ին Ժնևում տեղի է ունենալու Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը:

Տեսանյութեր

Լրահոս