Բաժիններ՝

Դատական առաջին նիստից հետո Մուրսիին հոսպիտալացրել են

Ամերիկյան The  Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները, հայտնում է նոյեմբերի 4-ին տեղի ունեցած առաջին դատական նիստից հետո Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին հայտնվել է բանտային հոսպիտալում:

Կահիրեում տեղի ունեցած դատական առաջին նիստից հետո Մուրսիին տեղափոխել են Ալեքսանդրիայում գտնվող «Բուրջ ալ-Արաբ» բանտ: Նիստից հետո վատթարացել է Մուրսիի ինքնազգացողությունը, նրա մոտ են կանչվել բժիշկները, որոնք որոշել են, որ Մուրսին պետք է գտնվի բժշկական մշտական դիտարկման ներքո:

Բժիշկների խոսքերով՝ բարձրացել է Մուրսիի արյան ճնշումն ու շաքարի մակարդակը: Բանտային հիվանդանոցում Մուրսիին հատկացրել են առանձին պալատ՝ հեռուստացույցով և լոգասենյակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930