Վերսկսվել են Թուրքիայի ու ԵՄ-ի միջև բանակցությունները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ վերսկսվել են Թուրքիայի ու ԵՄ-ի միջև բանակցությունները: Կողմերը սկսել են քննարկել 35 «բանակցային գլուխներից» 22-րդը, որն առնչվում է շրջանային քաղաքականությանն ու կառույցների կոորդինացմանը:

Դրա հետ կապված՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիան շուտով կանդամակցի ԵՄ-ին. «Թուրքիան պատրաստ է գոհացնել ԵՄ-ի բոլոր պահանջները: Մենք հուսով ենք, որ շուտով կկարողանանք բավարարել ԵՄ-ի բոլոր պահանջները»:

ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան եղել և մնում է ԵՄ-ի կարևոր գործընկերը: Նա հավելել է, որ իրենք ուրախ են, որ վերսկսվել են ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունները, որոնք վերջին անգամ տեղի են ունեցել 2010 թվականի հունիսին:

Տեսանյութեր

Լրահոս