
Մենք փոխեցինք ոչ միայն Վրաստանը, այլև՝ ողջ հետխորհրդային տիրույթը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին՝ վստահության մանդատի համար: Նա ընդգծել է, որ 9 տարվա ընթացքում արել է ամեն ինչ՝ Վրաստանին դեպի լավը փոխելու համար, և դրա համար ունեցել է ժողովրդի մանդատը.
«Մենք փոխել ենք ոչ միայն Վրաստանը, այլև՝ ողջ հետխորհրդային տիրույթը. այն երբեք չի լինի նախկինի նման: Ես անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր արեցին դա: Երբ ասում են, թե Միշան կառուցել է Բաթումը, Թելավին, Կվարելին, Լազիկան (եթե այն կառուցվի)՝ հին քաղաքներում նոր վայրեր, ապա դա բնականաբար արել են կոնկրետ մարդիկ:
Այդ մարդկանց պահպանումը շատ կարևոր է ինձ համար: Կարևոր է, որ լավ մասնագետները չլքեն Վրաստանը, որ նրանք հիշեն, որ հայրենիքում մշտապես տեղ կա մասնագետների համար: Գլխավորը մշտապես դեպի ապագա կողմնորոշվելն է»: