Բաժիններ՝

24 տարում առաջին անգամ Նյու Յորքը կունենա դեմոկրատ քաղաքապետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է 52-ամյա փաստաբան Բիլլ դե-Բլազիոն, ով քչերին էր հայտնի՝ նախքան իր նախընտրական կամպանիայի անցկացումը: Քվեարկության նախնական արդյունքներով՝ հենց նա է հաղթել Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում:

Դա նշանակում է, որ 1989 թվականից ի վեր՝ առաջին անգամ Նյու Յորքի քաղաքպետ է դառնում ամերիկացի դեմոկրատը: Ներկայիս ընտրություններն ի ցույց են դրել 2014 թվականին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի հասարակական կարծիքի փոփոխությունը:

Նախընտրական կամպանիայի ժամանակ դե-Բլազիոն հանդես է եկել «քաղաքը բոլորի համար դարձնել ավելի լավ» կարգախոսով, ինչը ենթադրում է կրճատել քաղաքի հարուստ և աղքատ բնակիչների միջև առկա անդունդը, բարելավել դպրոցների ու ոստիկանության աշխատանքը, կառուցել մատչելի տներ, բարձրացնել հարկերը նրանց համար, ովքեր տարեկան վաստակում են ավելի քան 500.000 դոլար:

Քվեարկությունն անցկացվել է ավելի քան 8 միլիոն բնակչությամբ քաղաքի 1200 ընտրատեղամասում: Դե-Բլազիոն Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում կփոխարինի միլիարդատեր Մայքլ Բլումբերգին, ով տվյալ պաշտոնում է գտնվում 2002 թվականից՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Մայքլ Բլումբերգն ընդգրկվել է Forbes-ի կազմած աշխարհի ամենաազդեցիկ 12 գործարարների թվում՝ զբաղեցնելով չորրորդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս