Աշխարհի ամենաազդեցիկ 12 գործարարները՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)
Forbes պարբերականը կազմել է 2013 թվականի ամենաազդեցիկ ձեռնարկատերերի ցանկը, որում հայտնվել է 12 մարդ: Նրանք ոչ միայն վերահսկում են ֆինանսական մեծ հոսքեր, այլև նրանց ընդունած որոշումներն ազդում են առավելագույն լայն լսարանի վրա: Ամենաազդեցիկ գործարարների մեծ մասը բնակվում է ԱՄՆ-ում կամ Ասիայում և ներկայացնում է տեխնոլոգիական սեկտորը:
Այդ չափանիշներով առաջատարը Microsoft-ի համահիմնադիր, 58-ամյա Բիլլ Գեյթսն (ԱՄՆ) է, որի կարողությունը գնահատվում է 72 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղը զբաղեցրել են Google-ի համահիմնադիրներ, 40-ամյա Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը (ԱՄՆ), որոնց կարողությունը համապատասխանաբար գնահատվում է 24.9 միլիարդ և 24.4 միլիարդ դոլար:
Երրորդ տեղը զբաղեցրել է Facebook-ի հիմնադիր, 29-ամյա Մարկ Ցուկերբերգը (ԱՄՆ), որի կարողությունը կազմում է 19 միլիարդ դոլար:
Չորրորդ տեղում Նյու Յորքի քաղաքապետ, 71-ամյա Մայքլ Բլումբերգն (ԱՄՆ) է՝ 31 միլիարդ դոլար:
5-րդ հորիզոնականում հայտնվել է Softbank-ի գլխավոր տնօրեն, 56-ամյա Մասայոշի Սանը (Ճապոնիա)՝ 9.1 միլիարդ դոլար:
Վեցերորդ տեղում է Space Exploration Technologies Corp.-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, 42-ամյա Էլոն Մասկը (ԱՄՆ)՝ 6.7 միլիարդ դոլար:
Յոթերորդը Hon Hai Precision ընկերության գլխավոր տնօրեն, 63-ամյա Տերի Գուն (Թայվան) է՝ 4.8 միլիարդ դոլար:
Ութերորդ հորիզոնականում հանգրվանել է Oracle-ի գլխավոր տնօրեն, 69-ամյա Լարրի Էլլիսոնը (ԱՄՆ)՝ 41 միլիարդ դոլար:
Իններորդը Baidu-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, 44-ամյա Ռոբին Լին (Չինաստան) է՝ 11.1 միլիարդ դոլար:
10-րդ տեղում է Dangote Group-ի գլխավոր տնօրեն, 56-ամյա Ալիկո Դանգոտը (Նիգերիա)՝ 16.1 միլիարդ դոլար:
11-րդ տեղը զբաղեցրել է Greylock Partners հիմնադրամի գործընկեր, 46-ամյա Ռիդ Հոֆմանը (ԱՄՆ)՝ 4.4 միլիարդ դոլար:
Վերջին՝ 12-րդ, տեղում՝ Mo Ibrahim Foundation հիմնադրամի հիմնադիր, 67-ամյա Մոհամմեդ Իբրահիմն (Մեծ Բրիտանիա) է՝ 1.1 միլիարդ դոլար: