Բաժիններ՝

Տաջիկստանում անցկացվում են նախագահական ընտրություններ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Տաջիկստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Դրանք մեկնարկել են տեղական ժամանակով ժամը 06.00-ին, երբ բացվել են 3158 ընտրատեղամասերը:

Ավել քան 60 ընտրատեղամաս էլ բացվել է երկրի սահմաններից դուրս, որոնցից 24-ը՝ Ռուսաստանում: Չորս լեզվով (տաջիկերեն, ռուսերեն, ուզբեկերեն, ղրղզերեն) տպագրվել է ավելի քան 4 միլիոն քվեաթերթիկ: Նախագահի թեկնածուներն առաջադրվել են քաղաքական հինգ կուսակցությունից:

Իշխող «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցությունն առաջադրել է իր առաջնորդ (գործող նախագահ) Էմոմալի Ռահմոնին, Կոմունիստական կուսակցությունը՝ պատգամավոր Իսմոիլ Տալբակովին, Ագրարային կուսակցությունը՝ Տոլիբեկ Բուխորիևին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ իր առաջնորդ Օլիմջոն Բոբոևին, իսկ Սոցիալիստական կուսակցությունը՝ իր նախագահ Աբդուհալիմ Գաֆարովին:

Ընտրությունների ընթացքին հետևելու է գրեթե 30 երկրի ավելի քան 500 միջազգային դիտորդ: ԱՊՀ դիտորդական առաքելությունը բաղկացած է 150 կարճաժամկետ դիտորդից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս