Բաժիններ՝

Իսրայելի վարչապետը նոյեմբերի վերջերին կմեկնի Մոսկվա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի վերջին հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Նեթանյահուն Ռուսաստան է ժամանելու աշխատանքային այցով: Նախնական տվյալներով՝ Պուտինի ու Նեթանյահուի հանդիպումը Կրեմլում կայանալու է նոյեմբերի 20-ին: Ավելի վաղ հայտնի էր, որ Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Պուտինի ու Նեթանյահուի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին, Սոչիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930