 
                        Իրանն ու «Վեցյակը» կարող են այս շաբաթ ստորագրել շրջանակային համաձայնագիր
 
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» կարող են շրջանակային համաձայնագիր ստորագրել այս շաբաթ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաադ Զարիֆը: Վերջինս սակայն մանրամասնել է, որ ամբողջովին վստահ չէ դրանում.
«Կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է անգամ այս շաբաթ, սակայն ես կարող եմ խոսել միայն մեր կողմի անունից: Ես չեմ կարող խոսել մյուս կողմի անունից: Եթե բանակցությունների այս փուլում չգրանցվի բեկում, ապա դա չի դառնա աղետ: Անհրաժեշտ է շատ աշխատել»:
Նոյեմբերի 7-8-ին Ժնևում տեղի է ունենալու Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը: Նախորդ փուլը Ժնևում անցկացվել է հոկտեմբերի 15-16-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        