
Բախումների փաստով քրեական գործ է հարուցվել

Երևանի Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի հրահրած բախումների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու առումով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ բերման ենթարկված 37 անձանցից երկուսն արդեն իսկ ազատ են արձակվել: «Բոլորի արարքը ներկա պահին քննվում է: Ամեն ինչ արվում է օրենքին համահունչ: Որևէ անմեղ մարդու նկատմամբ մեղադրանք չի ներկայացվի»,- նշել է Ահարոնյանը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: