Բաժիններ՝

Ոստիկանապետը հրամաններ է ստորագրել. կատարվել են փոխատեղումներ

shamshyan.com-ի հաղորդմամբ` նոյեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Լ. Յազիչյանը նշանակվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետ Անդրանիկ Ազարյանը և ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ոստիակնության Էրեբունու բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, Գևորգ Հակոբյանը ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ալիկ Մարուխյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930