
Բուսանում նշվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 14-րդ տարեդարձը

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում շարունակվում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովը, որին մասնակցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակությունը:
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռի պատվիրակությունը ներկա գտնվեց Ղպտի և Հույն եկեղեցիներում կատարվող Սուրբ և Անմահ Պատարագին:
Հընթացս ղպտի ուղղափառ եկեղեցում մատուցված սրբազան պատարագի` մասնավոր հիշատակության արժանացավ և տոնախմբվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 14-րդ տարեդարձը:
Այս առիթով Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Թաուադրոս Պատրիարքի կողմից Հայ Եկեղեցու պատվիրակությանը փոխանցվեց Սուրբ Դամիեթիե վանքից բերված երկու սրբապատկեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի և Հայ Եկեղեցու համար կատարված աղոթքի կապակցությամբ` Հայ Եկեղեցու պատվիրակությունը Ղպտի Եկեղեցու ներկայացուցիչներին Վեհափառ Հայրապետի անունից հանձնեց Սբ. Էջմիածնի զարդաքանդակ` փոխանցելու Թաուադրոս Պատրիարքին: