Հեռուստաընկերությունը դատի է տվել մամուլին
«Իրավունք» թերթը հոդված էր գրել` «ՇԱՆԹԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՔՑՈՑԻՆ» ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ» վերնագրով, որում խոսք էր գնում հեռուստաընկերության կողմից նկարահանված սերիալներում դերասանների մասամբ կամ էլ ընդհանրապես անվարձահատույց աշխատելու, ինչպես նաև` «հեռուստաընկերության կողմից կազմակերպած նախագծերում տարբեր անարդարությունների ու կեղծիքների» մասին:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: Հոդվածում նշվում էր, որ սերիալներում դերասանների անժամանակ մահերը` միայն սցենարիստի վառ երևակայության արդյունքը չեն, այլ հեռուստաընկերությունը այդպես է վարվում իրենց իրավունքներն ու գումարները պահանջող դերասանների հետ:
Մասնավորապես, ըստ թերթի, դրա վառ ապացույցը «Շանթի» ծուղակում հայտնված» դերասաններից մեկն է` Գնել Սարգսյանը, ով «Շանթի» «Անծանոթը» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից էր, մարմնավորում էր Վահանի կերպարը: Գնելն իր հարցազրույցներից մեկում բացահայտել էր սերիալում իր մարմնավորած կերպարի անսպասելի «մահվան» պատճառը և նշել.
«Ընդհարում եմ ունեցել «Շանթ» հեռուստաընկերության աշխատակազմի անդամների հետ և, հավանաբար, նրանց հետ էլ երբեք չաշխատեմ, քանի դեռ այդ ընկերության ղեկավարությունում կան մարդիկ, ում հետ աշխատելը տհաճ է ինձ` թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային առումով: Եվ հենց այդ ընդհարումն էր պատճառը, որ մեր համագործակցությունը դադարեցվեց, և այդքան հանկարծակի մահացավ Վահանը: Այդ հերոսը մահացավ, որովհետեւ ես չեմ գնացել նկարահանման, ինձ էլ չեն կանչել»:
«Պարզվում է, որ հեռուստաընկերությունը միայն դերասաններից չէ հաշվեհարդար տեսնում, քանի որ այդ հոդվածից հետո, հավանաբար սնանկացող հեռուստաընկերությունը, հարմար պատրվակ գտնելով, «վազել» է դատարան և հոդվածում տեղ գտած, իրականությունից վերցրած որոշ նախադասություններ համարելով զրպարտություն և բարի համբավ արատավորող, «Իրավունքից» պահանջում է ոչ ավել, ոչ պակաս 3 միլիոն դրամ»,- նշվում է «Իրավունքի» հոդվածում:
Հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, հերքման պարտավորեցնելու ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով «Շանթ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի:
Մանրամասները կարդացեք այստեղ`