Բաժիններ՝

Որքա՞ ն կարող է արժենալ աշխարհի ամենաթանկարժեք քյաբաբը

Բրիտանացի խոհարար Էնդի Բեյթսը պատրաստել է աշխարհի ամենաթանկարժեք քյաբաբը, որի արժեքը 1 225 դոլար է, տեղեկացնում է Luxlux.net-ը:

Բեյթսի պատրաստած քյաբաբը  բոլորն անվանում են «ոսկե քյաբաբ» ոչ  միայն ուտելի ոսկու առկայության, այլեւ բացառիկ բաղադրիչների պատճառով:

Բացառիկ ուտեստի համար պահանջվում է  լավաշ` պատրաստված ամենաթանկարժեք համեմունքով` շաֆրանով, որի շնորհիվ այն վառ դեղին գույն եւ յուրահատուկ համ է ունենում: Քյաբաբի համար օգտագործվում է փոքր գառան միս:

Ի դեպ, ուտելի ոսկին հատուկ պատրաստված 23  կարատանոց նուրբ թաղանթ է, որը,  ըստ մասնագետների, անվտանգ է առողջության համար եւ ունի հիպոալերգիկ հատկություն: Ամենաշատն այն օգտագործվում է  Հնդկաստանում. այնտեղ ընդունված է  դրանով զարդարել հրուշակեղենը մեծ տոների ժամանակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930