Բաժիններ՝

ՄՄ-ի մեջ մտնելու ՀՀ-ի որոշումը Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի տրամաբանական հետևանքն է. Զատուլին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մասնակցել է հոկտեմբերի 31-ին Մոսկվայում անցկացված և Գյուլիստանի պայմանագրի կնքման 200-ամյակին նվիրված կոնֆերանսին:

Իր ելույթում Զատուլինը նշել է, որ 1813 թվականին Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը դրեց կովկասյան ժողովուրդների հետ Ռուսաստանի մերձեցման հիմքերը, որի արտացոլումն է նաև հետխորհրդային տիրույթի ներկայիս ինտեգրումը.

«Գյուլիստանի պայմանագիրը առաջին իրավական փաստաթուղթն էր, որն ամրագրեց Ռուսաստանի իրավունքներն Անդրկովկասում: Տվյալ ժամանակվա իրադարձություններն արժանի չէին մնալու 1812 թվականի Հայրենական պատերազմի ստվերում, և ներկայումս մենք իրավունք չունենք լռել այդ մասին:

Գյուլիստանի պայմանագրի դրույթներն այժմեական են ցայսօր, ինչի մասին վկայեց տարածաշրջանի նորագույն պատմությունը: Փաստաթուղթը դարձավ խաղաղապահ այն առաքելության հիմքը, որը Ռուսաստանը շարունակում է կատարել Կովկասում, ինչն առաջին հերթին առնչվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը:

Վստահ եմ, որ հետխորհրդային տիրույթի ինտեգրացիոն գործընթացները մասնակիորեն արմատներով ձգվում են դեպի 1813 թվական: Ես կարծում եմ, որ Մաքսային միության մեջ մտնելու մասին Հայաստանի որոշումը հանդիսանում է Գյուլիստանի, Թուրքմենչայի (1828) պայմանագրերի և հայ-ռուսական հարաբերությունների ողջ պատմության տրամաբանական հետևանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս