Բաժիններ՝

Աբխազներն ու օսերն իրենք կցանկանան դառնալ մեր ստեղծած հասարակության մասնիկ. Մարգվելաշվիլի

BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները ստեղծում են այնպիսի հասարակություն, որի մասը դառնալու ցանկություն կհայտնեն իրենք՝ աբխազներն ու օսերը:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի հետ կապված հարցերը լուծվում են ոչ միայն վրացի և ռուս դիվանագետների միջև հանդիպումներում, այլև՝ տեղի բնակչության հետ երկխոսության միջոցով:

Մարգվելաշվիլին հավելել է, որ Վրաստանի իշխանությունները շարունակելու են Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան որպես անկախ երկրներ չճանաչելու քաղաքականությունը.

«Մենք Վրաստանում կստեղծենք այնպիսի հասարակություն, ուր յուրաքանչյուր էթնիկ խմբի, յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանվածությունը երաշխավորված կլինի ոչ միայն Սահմանադրությամբ, այլև դա տեսանելի կլինի գործնականում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930