Բաժիններ՝

ԲՀԿ-ական պատգամավորը ներկայացրել է մի հետաքրքրական հատկացում՝ 2014թ. բյուջեից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, անդրադառնալով 2014 թվականի պետբյուջեի նախագծին, ֆեյսբուքի իր էջում գրել է.

«2014թ. ՀՀ պետական բյուջեն ուսումնասիրելիս հանդիպեցի ևս մի հետաքրքրական հատկացման: Մեջբերում եմ ՀՀ առողջապահության նախարարության հատկացումներից.
Կետ 25. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություն՝ 1.245.518.300 ՀՀ դրամ։
Կետ 43. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ՝ 412.575.300 ՀՀ դրամ։
Նշեմ նաև, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հատկացումների բաժնում արդեն իսկ կար նման հատկացում.
Կետ 09. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ՝ 2.350.000.000 ՀՀ դրամ։
Իսկ թե որն է վերոնշյալ կետերի տարբերությունը, ինչու առանձին կետերով և ինչու տարբեր չափերի գումարներ նույնաբովանդակ խնդրի համար, մնում է միայն ենթադրել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս