
Բարաք Օբաման այսօր Սպիտակ տանը կընդունի Իրաքի վարչապետին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին մեկնել է ԱՄՆ: Վերջին անգամ Մալիքին ԱՄՆ է այցելել երկու տարի առաջ: Մալիքին այսօր հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկելու է երկրում ծավալված ահաբեկչական գործունեությունը, ինչին այս տարի զոհ է գնացել մոտ 7000 մարդ:
Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ Օբաման իր հերթին կբարձրացնի Իրաքի ու Իրանի սահմանի վերահսկման և սուննիների վրա գործադրվող ճնշման հարցերը: Քննարկվելու է նաև Սիրիայի հարցը:
Օբամայից բացի, Մալիքին հանդիպումներ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, փոխնախագահ Ջո Բայդենի, այլ պաշտոնատար անձանց ու կոնգրեսականների հետ: