
Շանթ Հարությունյանը գիշերը 4-5 ընկերներով անցկացրել է հրապարակում

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ինչպես հայտնել էինք, երեկվանից սկսել է «հեղափոխություն»: Նա ֆեյսբուքում երեկ գրառում էր թողել և անցել նստացույցի. «Հեղափոխությունը սկսվել է, ովքեր իսկապես ցանկանում են և իրենց մեջ ունեն այդ ուժերը, թող գան Ազատության հրապարակ և միանան հեղափոխականներին: Կեցցե՛ հեղափոխությունը»,-գրել էր Շանթ Հարությունյանը:
Երեկվանից Շ. Հարությունյանին միացել են Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկներ և ՀՀ ակտիվ քաղաքացիներ, ովքեր ամբողջ օրը Շ. Հարությունյանի կողքին են եղել, իսկ գիշերը Շ. Հարությունյանը քնել է Ազատության հրապարակում գաղափարակից 4-5 ընկերների հետ միասին: Ինչպես նա և փոխանցել է ԳԱԼԱ-ին, ոստիկանները առայժմ չեն միջամտում եւ չեն խանգարում:
Նա նաև նշել է, որ կոնկրետ ծրագիր չկա, և ինքը ցանկանում է, որպեսզի ոչ թե կուսակցությունները, այլ անհատները միանան, «սա անհատների պայքար է լինելու»:
Մանրամասները՝ սկզբնաղյուր կայքում։