
Պարզվել է Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժածների ինքնությունը

Ինչպես տեղեկացրել էինք` այսօր`, ժամը 11.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բախվել են 7 ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր:
ՃՏՊ-ի հետևանքով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գ. Հ. (ծնվ.1952թ.), Ա. Թ., Ա. Պ. (ծնվ.1965թ.), Մ. Մ. (ծնվ.1960թ.), Ս. Մ. (ծնվ.1984թ.), Ա. Ե. (ծնվ.1978թ.), Վ. և Ա. տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ն. (ծնվ.2008թ.) և Ն. (ծնվ.2010թ.) Երգինյանները՝ «Սբ.Աստվածամայր» բ/կ:
Ըստ հերթապահ բժիշկների՝ Ն. և Ն. Երգինյանների, Ա. Թ. առողջական վիճակը միջին ծանրության է: Մնացած տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները: