
Մանրամասներ` Հալաբյան փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարից (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք` այսօր`, ժամը 11.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բախվել են 7 ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Գ. Հ., Ա. Թ., Ա. Պ. տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Մանրամասները` քիչ ուշ:
Լուսանկարը և տեսանյութը` Shamshyan.com-ի: