
Էլիտար վարագույրներ՝ ֆինանսների նախարարության համար

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավական շռայլ է պետական բյուջեի միջոցներով գնումներ կատարելու հարցում։ Այս տարվա հոկտեմբերին ֆինանսների նախարարությունը միանգամից 847 հազար դրամ՝ ավելի քան 2 հազար ԱՄՆ դոլար է ծախսել վարագույրներ գնելու համար։ Իսկ այդ վարագույրները, ինչպես փաստում են «Ժողողուրդի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, գնվել են «Նանե արտ» ՍՊԸ-ից, որը համարվում Է վարագույրների էլիտար խանութ։ Նախարարությունից «Ժողովուրդին» փոխանցել են, որ այդ վարագույրները գնվել են ասուլիսների սրահի ձևավորման համար։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում