Շուտով շահագործման կհանձնվի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ու Թուրքիայի միջև նավթամուղը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունն իր նավթն արտահանելու է Թուրքիայի տարածքով: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մամլո քարտուղար Սեֆին Դիզաին:

Վերջինիս խոսքերով՝ շուտով շահագործման կհանձնվի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ու Թուրքիայի միջև նավթամուղը: Նա հավելել է, որ  Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ, ինչը դրական կազդի երկու երկրների փոխհարաբերությունների վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930