Թուրքիան բանակցություններ է վարում Իսրայելից գազ ներկրելու վերաբերյալ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական Zorlu հոլդինգը բանակցություններ է վարում իսրայելական ընկերությունների հետ Իսրայելից Թուրքիա խողովակաշար անցկացնելու վերաբերյալ: Սակայն այդ գործընթացը բարդացնում է երկու երկրների միջև հարաբերությունների լարվածությունը:

Zorlu հոլդինգի ղեկավար Օմեր Յունգյուլը հայտարարել է, որ Թուրքիան կախում ունի այլ երկրներից գազ ներկրելուց, և իրենք հուսով են գտնել նոր գործընկեր և դառնալ տարանցիկ երկիր Եվրոպա գազ մատակարարելու հարցում:

Փորձագետների գնահատմամբ՝ Իսրայելից Թուրքիա գազատարի կառուցման նախագիծն արժե 3.5 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930