Բաժիններ՝

9 ամսում Հայաստանից անվերադարձ մեկնել է 108 հազար մարդ

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` 2013թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  ավելացել  է 10,9 հազարով կամ 11,2 %-ով և կազմել 108 հազար մարդ: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության, այս մասին վկայում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը:

Երրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 13 հազար մարդ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 23,2 հազարի դիմաց:

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 1 մլն 780 հազար 160 մարդ, մեկնել՝ 1 մլն 888 հազար 165-ը: Ընդ որում՝ միջազգային ուղևորահոսքերի մնացորդը բացասական է թե օդային, թե երկաթուղային, թե ավտոմոբիլային տրանսպորտով:

Դատելով 2013թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին` ըստ տրանսպորտային միջոցների տեսակների, տվյալներից,  հանրապետությունից մեկնումների և հանրապետություն ժամանումների թվերի, նաև միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդի առումով  «առաջատարը» ավտոմոբիլային տրանսպորտն է: Այս տրասպորտով մեկնումների թիվը 1 մլն 176 հազար 780 է, ժամանումներինը՝ 1 մլն 112 հազար 886, սալդոն՝ – 63 հազար 894:

Օդային տրանսպորտով 9 ամսվա կտրվածքով մեկնումների թիվը 677 հազար 708 է, ժամանումներինը՝ 633 հազար 637, սալդոն՝ -44 հազար 71:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս