Բաժիններ՝

29-ամյա մարմնավաճառը և նրա ընկերուհին հաճախորդի հետ վեճի են բռնվել

29-ամյա մարմնավաճառ Արմինե Մ.-ն եւ նրա ընկերուհին՝ 51-ամյա Նելի Գ.-ն վեճի են բռնվել հաճախորդի հետ՝ Արմինե Մ.-ի մատուցած ծառայության դիմաց տրված վճարի շուրջ:

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ի տեղեկություններով, սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 51-ամյա Նելի Գ.-ն եւ 29-ամյա Արմինե Մ.-ն 2013թ. ապրիլի 7-ին ժամը 03.10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Չեխով փողոցում գտնվող «Գոռ եւ Էդիկ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրում, այնուհետեւ համալիրի բակում, 29-ամյա Ա.Մ-ի ծառայությունների դիմաց վճարվող գումարների համար վիճաբանության մեջ են մտել Վահան Տ.-ի հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շուրջ 10 րոպե տեւողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Վահան Տ.-ի եւ հյուրանոցի աշխատակիցների հասցեին:

Քննելով գործը դատարանը որոշել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ կարճել Նելի Գ.-ի եւ Արմինե Մ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով թիվ 11120513 քրեական գործի վարույթը եւ նրանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս