Բաժիններ՝

Հակոբյանների ընտանիքը որոշել է եկեղեցի կառուցել Աշտարակում եւ իրագործել մահացած տղաներից մեկի երազանքը

Հակոբյանների ընտանիքը որոշել է Աշտարակում եկեղեցի կառուցել, քանի որ ավտովթարի հետեւանքով մահացած 16-ամյա տղաներից մեկը այդպիսի երազանք է ունեցել: Էդգար Հակոբյանի քույրը՝ Էմմա Հակոբյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ ինքն է նախաձեռնել իրականացնելու իր եղբոր ցանկությունը:

«Այդ ծանր դեպքից մի քանի օր առաջ իմ եղբայրը՝ Էդգարը, մայրիկիս էր ասել, որ ինքը ցանկանում է եկեղեցի կառուցել: Մայրիկս հակադարձել էր՝ ասելով. «Այդքան փող մեզ որտեղի՞ց՝ եկեղեցի կառուցելու համար», իսկ ինքը պատասխանել ասել էր, թե՝ «Եթե սկսենք սարքել, փողը ինքն իրեն լինում է՝ անկախ ամեն ինչից»: Հիմա այդ ամեն ինչից հետո իր ասած ամեն մի խոսք եւ ամեն մի բառ հիշվեց, ու ծրագիրը ես եմ որոշել իրականացնել որպես նրա ցանկություն… Ասեմ նաեւ, որ մենք չենք զբաղվում, դա տրված է կոնկրետ կազմակերպության, կազմակերպությունն է զբաղվում, ինչ վերաբերում է փողին, հաշվեհամարներին, ասեմ, որ անհատ կազմակերպություն է զբաղվում եւ իրենք են նաեւ տնօրինելու գումարը:

Մենք էլ արդեն ներդրում արել ենք՝ եւ ես, եւ հայրս, եւ հորեղբայրներս, որ նաեւ արտերկրից են եկել, եւ այդ ամենը հանձնվել է, որոշած է, տեղն էլ ունենք, մանրամասները չեմ ասի, եկեղեցին լինելու է Աշտարակում»,- պատմել է Էմման:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս