
«Դիլիջան» ջուրը խմում են Ազգային ժողովում, բայց ոչ՝ Տավուշի տարածաշրջաններում

Պատճառը առաքիչի բացակայությունն է
tesankyun.am-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 25-ին Իջեւանի արվեստի փառատոնին կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ժամանակ տաղավարով ներկայացված էր նաեւ «Դիլիջան» հանքային ջուրը: «Դիլիջան» հանքային ջրերի գործարանի ՍՊԸ տնօրեն Վլադիմիր Դանիելյանից կայքը տեղեկացել է, որ իրենց արտադրանքն օգտագործում են նաեւ Ազգային ժողովում, այն արտահանվում է արտերկիր: Այդ գործարանի 3 սեփականատերերից մեկը ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է:
Հարցին ,թե ինչո՞ւ «Դիլիջան» հանքային ջուրը բացի Դիլիջանից, Տավուշի մարզի այլ տարածաշրջաններում չի վաճառվում` տնօրենն ասել է, որ դա կապված է արտադրանքի առաքիչի բացակայության հետ, երշիկի մի առաքող երշիկի հետ «Դիլիջան» հանքային ջրի փոքր խմբաքանակ է տարածում Իջեւանի տարածաշրջանում: