Ինչո՞ւ պատգամավորի օգնականների աշխատավարձը չի բարձրանում

Պետական ծառայողների աշխատավարձի բարձրացումը շրջանցում է ԱԺ պատգամավորների օգնականներին: ԱԺ 131 պատգամավորներից յուրաքանչյուրը ունի 1 վճարվող և 1 հասարակական հիմունքներով աշխատող օգնական: Պատգամավորի օգնականները հարց են տալիս, որ եթե պատգամավորն իր կարգավիճակով հավասարեցված է փոխնախարարին, ապա ինչո՞ւ իրենք էլ փոխնախարարի օգնականների նման չպետք է աշխատավարձի բարձրացում ունենան:

Պատգամավորի օգնականի անվանական աշխատավարձը 100 հազար դրամ է: Պատգամավորի օգնականները չեն համարվում քաղծառայող, այլ ընդամենը սպասարկող անձնակազմ, ինչպես օրինակ՝ վարարոդները:

Տեսանյութեր

Լրահոս