
Մեծ Բրիտանիան մտադիր է դադարեցնել հատուկ ծառայությունների գործունեության մասին հրապարակումները. Քեմերոնը սպառնացել է ԶԼՄ-ներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկուշաբթի հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը հնարավոր է միջոցներ ձեռնարկի` հատուկ ծառայությունների գործունեության մասին արտահոսքը բրիտանական մամուլում թույլ չտալու համար:
«Եթե բրիտանական թերթերը հետագայում սոցիալական պատասխանատվության զգացում չդրսեւորեն, բրիտանական կառավարության համար դժվար կլինի խուսափել միջամտությունից եւ որեւէ քայլ չձեռնարկել»,-ասել է նա խորհրդարնում:
Քեմերոնի խոսքով` թերթերը շարունակում են վնաս պատճառող հրապարկումները` չնայած որ նախկինում խոստացել էին դադարեցնել դրանք: