Վրացի «օրենքով գողին» չհաջողվեց մնալ Մյունխենի օդանավակայանում
Անցած չորեքշաբթի օրը Գերմանիայի իշխանությունները օդանավով Մյունխենից Թբիլիսի են ուղարկել 50-ամյա «օրենքով գող» Սուլխան Տվալչրելիձեին (Սուխո Զամազա)։
Այս մասին գրում է ИА «Прайм Крайм»-ը և ավելացնում, որ իրենց տեղեկություններով նա ձերբալվել էր Պորտուգալիայում դեռ նախանցած շաբաթ։ Հոկտեմբերի 23-ին նրան արտաքսել են Լիսաբոնից, սակայն «օրենքով գողը» Թբիլիսի չէր ժամանել. փորձել էր մնալ տարանցիկ գոտում՝ չվերթը փոխելու ժամանակ։ Սակայն վրացի հեղինակությանը չի հաջողվել խույս տալ Թբիլիսիից. գերմանացի իրավապահները շատ արագ նրան հայտնաբերել են և առաջին իսկ օդանավով ուղարկել Թբիլիսի։
Ի տարբերություն Գելա Կարդավայի, որը Ռուսաստանից արտաքսվելուց հետո Թբիլիսիում անմիջապես ձերբակալվել էր, Տվալչրելիձեին մեծ տհաճություններ չէին սպասում։ Պատկան մարմինների աշխատակիցները նրա հետ կարճատև զրույց են անցկացրել և ուղարկել Թուրքիա։
Սուլխանը հին սերնդի «օրենքով գողերից» է և հանդիսանում է թբիլիսյան կլանի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Նրանք թեպետ հաջողությամբ հաստատվել են Եվրամիության տարբեր երկրներում, սակայն հետևում են հին ավանդույթներին, ապրում են՝ գողություն անելով և հավանություն չեն տալիս բիզնեսի և ինտրիգների մեջ խրված երիտասարդ սերնդի գործողություններին։ Ի դեպ, Սուլխանը «օրենքով գող» Պաատ Մալենկիի հարազատ եղբայրն է, ով Գելա Կարդավայի հետ, ի զարմանս շատերի, հայտնվել է բարիկադների հակառակ կողմում։