Սեյրան Սարոյան. Ախ, պիտի էղնի էդ փողը, փող չկա, դե 1000 դոլար փող տուր ինձ, որ չունես, որտեղի՞ց տաս, հո զոռով ուզելով չի՞

«Թող ստանան, ի՞նչ ա եղել, մեր բանակն ա, մեր ոստիկանությունն ա, սաղ գիշեր-ցերեկ չարչարվող տղերք են, դրանց էլ թող տան, ի՞նչ ա եղել»,- խորհրդարանում բյուջետային քննարկումներին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում զինծառայողների և ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը:

Հարցին՝ նախարարների և պատգամավորների աշխատավարձերը բարձրացնելը ճի՞շտ եք համարում, Ս․Սարոյանը պատասխանեց. «Կարան դրանց չտան, թող էդ էլ տան էդ տղերքին, այ մարդ․․․»: Ինչ վերաբերում է առաջարկներին, թե պատգամավորները կարող են հրաժարվել իրենց աշխատավարձից, ապա Սեյրան Սարոյանը կողմ արտահայտվեց՝ ասելով. «Հարյուր տոկոս, հարյուր տոկոս կհրաժարվեմ»։

Հարցին, թե մյուս պատգամավոները կհրաժարվե՞ն, նա պատասխանեց. «Ես իմ տեղ կարամ պատասխանեմ, դու կարա՞ս քո տղու, ախպոր տեղ պատասխան տաս»։

Անդրադառնալով ազատամարտիկներին, ովքեր դեռ շարունակում են բողոքել, գեներալ-պատգամավորն ասաց․ «Ախ, պիտի էղնի էդ փողը, փող չկա, դե 1000 դոլար փող տուր ինձ, որ չունես, որտեղի՞ց տաս, հո զոռով ուզելով չի՞»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031