Մանվել Գրիգորյան. Սպասում ենք քաղաքական որոշման

«Շատ լավ ա, որ զինվորականներինը բարձրանում է, շատ գոհ եմ»,- 168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է վերաբերում ուժային կառույցների, մասնավորապես` զինվորականների աշատավարձերի բարձրացմանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Հարցին, թե բարձրացումը բավարար կլինի՞ ոլորտի խնդիրները լուծելու համար, գեներալը պատասխանեց. «Այս կյանքում բավականություն չկա»:

Իսկ արդյոք 2014 թվականի բյուջեն, ըստ որի՝ ազատամարտիկների բնակարանային խնդիրը լուծելու համար հատկացված է 500 մլն դրամ, կլուծե՞ն խնդիրները, նա  պատասխանեց. «Անպայման կլուծվի, տեսա՞ր՝ առաջինը ազատամարտիկների բնակարանների հարցի մասին էր: Գումարը նաաբարոտ՝ ավելացրել են»:

Դիտարկմանը, թե ծառայելու փոխարեն մարդիկ կնախընտրեն պետական ցուցակներում ընդգրկվել, Մանվել Գրիգորյանը այսպես արձագանքեց. «Դե ծառայության համար առանձին աշխատավարձ են տալիս, բնակարանների համար էլ կամ գումար են տալիս կամ շենքեր են սարքում, տալիս»:

Ինչ վերաբերում է անձնական՝ պատգամավորական, աշխատավարձի բարձրացմանը, ապա Մանվել Գրիգորյանը նշեց. «Չգիտեմ, կարող է բարձրացվի… հմի Աստված ձայնս կլսի, չի լսի, չգիտեմ, թող բոլորիս ձայնը լսի»: Մ. Գրիգորյանի խոսքով՝ իրենք դեռ չգիտեն՝ ինչպես են քվեարկելու պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի բարձրացման մասին նախագծին, սպասում են քաղաքական որոշման:

Տեսանյութեր

Լրահոս