Բաժիններ՝

Բակո Սահակյանը ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին եւ նրա հետ ժամանած Վրաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը՝ որպես համախմբող ուժի, ազգային ինքնության պահպանման կարեւոր գործոնի:
Նախագահ Սահակյանը շեշտել է Արցախի եւ Վրաստանի հայկական համայնքի հասարակական կազմակերպությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով փոխգործակցության ամենաարդյունավետ տարբերակներից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031