
Աշնանը մարդիկ սեզոնային դեպրեսիա են տանում

Հարցումները ցույց են տալիս, որ աշնանային դեպրեսիայի ամենատարածված ախտանշանները քնկոտությունն է եւ ուժերի անկումը (30%): Այնուհետեւ հարցվողները նշել են տրամադրության անկումը (20%), ապատիան (18%) եւ գրգռվածությունը (15%):
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի մասնագետները պարզել են, որ մարդիկ տարբեր կերպով են ընկալում աշունը. հարցվածների 20%-ի համար այն ասոցացվում է անձրեւների եւ վատ եղանակի հետ, իսկ ահա 19% -ն այն համարում է «ոսկե շրջան»:
Ի դեպ, աշունը կանաց մոտ ավելի հաճախ է տխրություն առաջացնում (15%), քան տղամարդկանց մոտ(10):
Ընդ որում, հարցվածների 34% -ն էլ նշել է, որ աշնանային դեպրեսիայի եւ ոչ մի նշան էլ չի զգում: Այդ մասին հայտարարել է տղամարդկանց 41, կանանց` 29% -ը: