Բաժիններ՝

Ավելի քան 2,5 մլն սիրիացի չի կարողանում մարդասիրական օգնություն ստանալ

Սիրիայում ավելի քան 2,5 մլն մարդ չի կարողանում մարդասիրական օգնություն ստանալ, հաղորդում է  Reuters գործակալությունը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսին: Նրա խոսքով` այդ մարդկանցից շատերը «ավելի քան մեկ տարի զրկված են օգնության հնարավորությունից»:

Նա ասել է, որ հոկտեմբերի կեսերին Սիրիայում ՄԱԿ-ի աշխատակիցները բեռներ են նախապատրաստել կարիքավորների համար, սակայն չեն կարողացել ուղարկել, քանի որ ոչ մի վարորդ չի համաձայնել վտանգավոր  գոտի մտնել:

Նա նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղեկացել է, որ մոտ օրերս Սիրիայում մարդասիրական օգնության ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի 1,8 մլն դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031