Յուրի Միլներ. 5–7 տարի անց մոտ 5 մլրդ մարդ օնլայն կլինի` գումարած 20 միլիարդ սարք
Վենչուրային շուկայի հանրահայտ դեմքերից Յուրի Միլները «Ֆորբսին» տված հարազրույցում կանխատեսել է, որ 5–7 տարի անց մոտ 5 մլրդ մարդ օնլայն կլինի` գումարած 20 միլիարդ սարք: «Սա շատ հետաքրքիր կանխատեսում է, որը հաճախ հաշվի չի առնվում: Ժամացույցներ, սառնարաններ, հեռուստացույցներ, ակնոցներ եւ այլն. այդ սարքավորումները կլինեն մեկ մեծ տեղեկատվական ցանցի մասը: Այսինքն, 25 մլրդ միավոր 2020 թ-ին կմիանա ինտերնետին: Սա կլինի ամենախոշոր գովազդային պլատֆորմը` տարեկան 200 մլրդ դոլարով»,-ասել է Միլները:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիական առումով Ռուսաստանը Եվրոպայի ամենահաջող երկիրն է: «Ինտերնետում մենք առաջին տեղում ենք, մնացածում` հազիվ թե»,- նշել է Միլները:
Ըստ նրա` աշխարհում բոլոր ինտերնետ ընկերությունների կապիտալիզացիան կհասնի 3 տրիլոն դոլարի, հիմա մոտ 1 տրիլիոն դոլար է: Համաշխարհային ՀՆԱ-ն մոտ 70 տրիլիոն դոլար է: «Մենք սպասուոմ ենք յուրօրինակ մակընթացության, որը որոշ նավեր վեր կհանի, որոշներին` կիջեցնի: Առնվազն 50 ինտերնետ-ընկերություն կունենա 5 միլիարդից ավելի կապիտալիզացիա: Սրանք էլ ներդրումների պոտենցիալ օբյեկտներն են: Հիմա դրանք 20 –ից պակաս են աշխարհում, որոնցից երկուսը Ռուսատանում են` «Яндекс»-ն ու «Mail»-ը: Եվրոպական ինտերնետ ընկերությունների մեջ ամենահաջողը հենց «Яндекс»-ն է, իսկ «Mail.ru Group»-ը` երկրորդն է»,-ասել է նա: