Բաժիններ՝

Ստրասբուրգում կներկայացվի Երևանի ավագանու ընտրության մասին զեկույցը

Հոկտեմբերի 29-31-ը Ստրասբուրգում կգումարվի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Երևան քաղաքի ավագանու ընտրության մասին զեկույցն է, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Նստաշրջանն այս տարի նվիրված է «Եվրոպան ճգնաժամի մեջ է. տեղական և տարածքային ժողովրդավարության խնդիրներ» թեմային: Կոնգրեսի անդամները, մասնավորապես, կքննարկեն տեղական և տարածքային մակարդակում տնտեսական ճգնաժամին և սոցիալական համախմբվածության խնդիրներին արձագանքելու հնարավորությունները:

Ինչպես տեղականում ենք ԵԽ մամլո ծառայությունից, կքննարկվեն նաև ներգաղթյալների ինտեգրման նպատակով եվրոպական քաղաքապետարանների կողմից նրանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու, ներգաղթյալների մուտքն աշխատանքի տարածքային շուկաներ ապահովելու խնդիրները:

Նստաշրջանի ընթացքում տեղի կունենա ԵԽ բոլոր 47 երկրներն ընդգրկող Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային նվիրված հանդիսավոր արարողություն: Այս միջազգային պայմանագիրը Եվրոպայում տեղական ժողովրդավարության վիճակի մոնիտորինգի բնագավառում Կոնգրեսի գործունեության հիմքն է:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս