Ընտրություն երկու Լևոնների միջև

Նոյեմբերի 5-ին լրանում է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը: Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն` նախագահ Սերժ Սարգսյանը հակված չէ կրկին առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը ՎՊ նախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Սերժ Սարգսյանը սուր և հրապարակային քննադատության ենթարկեց Իշխան Զաքարյանին` դժգոհելով նրա ղեկավարած կառույցի կազմած հաշվետվությունում առկա որոշ եզրակացությություններից:

Որ Իշխան Զաքարյանը կարող է չվերանշանակվել, հուշում է նաև այն հանգամանքը, որ իշխանական կուլիսներում արդեն տևական ժամանակ պայքար է ընթանում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի համար: Հավակնորդները երկուսն են. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը: Թե Լևոններից ո՞ւմ կնախընտրի նախագահ Սերժ Սարգսյանը, պարզ կդառնա միայն ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս