Բաժիններ՝

ՌԴ-ում գողական հավաքի ժամանակ ձերբակալվել են 32 հոգի, այդ թվում՝ երկու «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Էլեկտրոստալ քաղաքի իրավապահները կանխել են գողական հավաքը, որը պետք է տեղի ունեներ տեղի սրճարաններից մեկում։ Հավաքի առիթը տեղի հեղինակություններից մեկի՝ Ճաղատ մանունով հայտնի Ալեքսեյ Ֆեդոտովի ծննդյան տարեդարձն էր։

Ոստիկանության արագ արձագանքման հատուկ ջոկատի մասնակցությամբ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 32 հոգի, հիմնականում Նոգինսկի և Էլեկտրոստալի քրեական հեղինակություններ։ Ամենաճանաչված հյուրերի թվում են եղել նաև 2 «օրենքով գողեր»՝ 41-ամյա Գերոգի Սորոկինը (Ժորա Տաշքենդցի) և 36-ամյա Օլեգ Պիրոգովը (Ցիրկաչ)։ «Прайм Крайм»-ի տեղեկություններով, արարողության մասնակցել են նաև «օրենքով գողեր» Ալեքսեյ Զաբավինն ու Վլադիմիր Օզյորսկին, սակայն նրանք հեռացել են մինչև ոստիկանների գալը։

Բոլոր մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն, սակայն նրանց փաստաթղթերը կարգն են եղել և ոչ ոքի մոտ արգելված իրեր չեն   հայտնաբերվել։ Գողական հավաքների անթույլատրելիության մասին պրոֆիլակտիկ զրույցներից հետո ոստիկանները նրանց շուտով ազատ են արձակել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031