
32-ամյա «օրենքով գողը» հայտնվել է մահվան շեմին՝ կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրերին Արխանգելսկի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել 32-ամյա «օրենքով գող» Նիկո Դգեբուաձեն, ով քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Գագրայի Նիկա։ Նա դատապարտվել էր կես տարվա ազատազրկման՝ թմրանյութեր պահելու համար։
Կալանավայրից դուրս գալով՝ նա «ծակվել» է դեշևս անհայտ հեղուկով։ Դժվար է ասել՝ Դգեբուաձեն չափից դուրս մեծ չափաբաժին է ընդունել, թե նրա օրգանիզմն է չափից դուրս հյուծված եղել, Դգեբուաձեն մահամերձ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկների շնորհիվ այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։