
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին

Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին` Արշալույս գյուղի հատվածում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: